07 07 2022

Ժամը 20:00-ից հետո տրանսպորտի 40-45 րոպե ուշանալը նորմալ է. Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա



Վերջին շրջանում Երևան քաղաքում հատկապես երեկոյան ժամերի քաղաքացիները ստիպված են լինում բավականին երկար սպասել տրանսպորտի: Ընդ որում, տրանսպորտի խնդիր կա ոչ թե քաղաքի ծայրամասային հատվածներում, այլ հենց կենտրոնում: Կենտրոնից քաղաքի որևէ այլ թաղամաս գնալու համար վերջին օրերին մարդիկ ստիպված են եղել տրանսպորտի սպասել նույնիսկ մինչև մեկուկես ժամ:

Yerevan.Today-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը անդրադառնալով խնդրին, ասաց խնդրին տեղյակ են, բայց մեկուկես ժամին չեն հավատում, իրենց իմանալով՝ 20:00-ից հետո տրանսպորտն աշխատում է 40-45 րոպեն մեկ:  

«Խնդիրը կա, բայց 8-ից հետո, որ այլևս չեն աշխատում, չի համապատասխանում իրականությանը, իրենք աշխատում են, պարզապես շարժակազմն է սկսում փոքրանալ: Իսկ այն, որ ժամուկես, ժամ սպասել են, դա կարող է պայամանավորված լինել ուղղակի այլ գործոնի հետ, օրինակ՝ կարող է ԱՊՊԱ լինել, իսկ 8-ից հետո մի ավտոբուս, եթե չի հասնում, արդեն նրա հետևից էկացողը կլինի մոտավորապես ժամ-ժամ 20 րոպե»:

Ամեն դեպքում նշենք, որ վերջին օրերին ինքներս ենք փորձել ուշ ժամերի օգտվել տրանսպորտից և ստիպված ենք եղել սպասել ավելի քան մեկ ժամ:

Իսկ ինչ վերաբերում է՝ 20:00-ից հետո տրանսպորտի 40-45 րոպե ուշանալուն, Հայկ Սարգսյանը դա նորմալ է համարում, որովհետև այդ ժամից հետո շարժակազմը սկսում է պակասել:

Ավելին՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ