ՌԴ նախագահի պաշտոնական կայքում, ՀՀ կառավարության կայքին զուգահեռ, տեղադրվել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունը։ Սակայն ի տարբերություն ՀՀ կառավարության հաղորդագրության Կրեմլի հաղորդագրության մեջ նշված է, որ երկրների ղեկավարները խոսել են նաև Հայաստան-Թուրքիա շփումների մասին։
«Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին շփումների մասին»,- մասնավորապես գրված է Կրեմլի հաղորդագրության մեջ:
ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ այս հատվածը բացակայում է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը