Հայաստանում հուլիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արարատյան դաշտում երեկոյան ժամերին օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւելյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը շաբաթվա վերջին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14 +16, վաղը ցերեկը՝ +29 +31 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +19 +24,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +6 +10, ցերեկը՝ +21 +23,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +13 +15, ցերեկը՝ +26 +29,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7 +11, ցերեկը՝ +18 +22,
Լոռիում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +20 +24,
Տավուշում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +25 +30,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3 +7, ցերեկը՝ +18 +21,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +25 +29,
Արարատում գիշերը +17 +19, ցերեկը՝ +30 +32,
Արմավիրում գիշերը՝ +13 +17, ցերեկը՝ +30 +32,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ + 17 + 19,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +30 +32,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15 +19, ցերեկը՝ +26 +30,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +18 +23,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +26 +30։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը