Սույն թվականի հունիսի 30-ի կառավարության նիստում ընդունվել է որոշում, համաձայն որի արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերն այսուհետ կարող են անհատույց տրամադրվել դրա կարիքն ունեցող զույգերին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Հերթական մեծագույն խայտառակությունը առողջա(պահության) վայ-նախարար Ավանեսյան Անահիտի կողմից:
Սույն թվականի հունիսի 30-ի կառավարության նիստում ընդունվել է որոշում, համաձայն որի արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերն այսուհետ կարող են անհատույց տրամադրվել դրա կարիքն ունեցող զույգերին։
Նախագիծը մշակվել էր ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության կողմից:
Ըստ որոշման՝ կնքվելու է պայմանագիր կողմերի միջև: Պայմանագրով այն զույգերը կամ ՀՀ սահմանված կարգով ամուսնության մեջ չգտնվող կանայք, որոնք չունեն բեղմնունակ սեռաբջիջներ, հնարավորություն կստանան՝ դրանք օգտագործելու:
Դիցուկ, 20 տարի հետո միմյանց հետ կարող է ամուսնանան հարազատ քույր ու եղբայր, որոնք գաղափար անգամ չեն ունենալու սեփական հարազատական կապի մասին: Դե, իսկ այդպիսի ամուսնության դեպքում գենետիկ ֆոնդի աղավաղման և ոչ առողջ լինելու մասին կլռեմ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը