02 07 2022

Իրանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

Իրանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

Հուլիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 01:32-ին (Գրինվիչի ժամանակով հուլիսի 1-ին, ժամը 21:32-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 26․87⁰ և արևելյան երկայնության 55․23⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրանի Իսլամական Հանրապետության Հորմոզգան նահանգի Բանդար Լենգեհ քաղաքից 61 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 6.1 մագնիտուդով երկրաշարժ:

ՀՀ ԱԻ նախարարության հաղորդմամբ, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:

Ըստ նախնական տվյալների՝ կա 5 զոհ և 12 վիրավոր: Հայաստանի Հանրապետության տարածքում երկրաշարժը չի զգացվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ