Մենք չենք լռել և չենք լռելու, պայքարել և պայքարելու ենք, անգամ այս ծանր վշտի մեջ ես կողմնակից եմ եղել պայքարին, քանի որ հասկանում եմ՝ մենք մեր հայրենիքն ենք կորցնում, մեր հայրենիքը վաճառում են, նվեր են տալիս: Այսօր այստեղ ենք հավաքվել, որ պահանջենք մեր գործը տեղափոխել ԱԱԾ, սակայն ոչինչ չեն անում, անտարբեր անցնում են։ Այս մասին Գլխավոր դատախազության շենքի մոտ լրագրողներին ասած պատերազմում զոհվածի մայրը:
«Մի՞թե կարելի է այսքան ցավ ունեցող մարդուն անընդհատ տանել ու բերել։ Թող չկարծեն, թե մեզ այսպես տանել-բերելով կարող են հուսահատեցնել՝ մտածելով, որ մենք կես ճանապարհից հետ կվերադառնանք։ Մենք պայքարելու ենք, որովհետև մենք երեխա ենք տվել հայրենիքին, որոնք նույնպես ուզում էին ապրել»,- ասաց զոհվածի մայրը։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը