«Իմ ընտանիքն արդեն մեկ անգամ լքել է Բերձորը 2020թ-ի նոյեմբեր ամսին։ Այն պատճառով, որ ՀՀ և ԱՀ իշխանություններին ուղղված պարզ դիմումներին՝ թե ինչ է սպասվում Բերձոր քաղաքին և հարակից շրջաններին, լինելու են արդյոք նվազագույն անվտանգային պայմաններ, թե՝ ոչ, պատասխան չեն եղել »,- «Դիմադրություն» շարժման կազմակերպած «Դավաճանված Բերձոր. առավել վտանգվող Սյունիք» խորագրով քննարկման ընթացքում ասաց բերձորցի, պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Ի տարբերություն Բերձորի բնակիչների, Աղավնո գյուղի բնակիչների մեծ մասը մնացել է իր տներում, չեն լքել այն , քանի որ եղել է ՏԻՄ ղեկավար, որը վերցրել է իր վրա պատասխանատվություն, կարողացել է ապահովել նվազագույն պայմաններ և ապահովել Աղավնո գյուղի բնակիչների անվտանգությունը»,-ասաց բանախոսը։
«Այստեղ գործ ունենք «կամքի» հետ։ Եթե դու նպատակ ունես պահելու, թեկուզ հարյուր հատ փաստաթուղթ է ստորագրվել, բայց ամեն միջոց գործադրում ես։ Նույն բանը սեփական հողում արել է Աղավնոյի գյուղապեստ Անդրանիկ Չավուշյանը»,- ասաց Գեղամյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչի վրա են հույսը դրել այս իշխանությունները, ապա թյուրքագետն ասաց․
«Հույսը դրել են մեդիա մանիպուլիացիայի, տեղեկատվական քաղաքականության շնորհիվ լղոզելու են այս իրադարձություններն ու մարդիկ չեն կենտրոնանալու այս իրադարձության վրա, քանի որ արանքում հայտնվելու է «ճտիկով գրիչ» կամ այլ հիմարություն, որով կկարողանան շեղել հանրային ուշադրությունը։ Բերձորի կատաստրոֆան կդառնա փոքր կատաստրոֆիկներ, հանրությունն էլ այս փոքրն ավելի հեշտ կհանդուրժի։ Մեր խնդիրն է, քանի արհավիրքը տեղի չի ունեցել, հանրային մակարդակում բարձրափայնելն է»։
«ՀՀ բնակիչների մեծ մասը տեղյակ չէ ,թե ինչ է կատարվում։ Այս մասին փաստել են նաև Արցախին նվիրված վերջին սոցոլոգիական հարցումները»,-ասաց Վարուժան Գեղամյանը։
«Ուղիղ հարցը հետևյալն է եղել․ «Կո՞ղմ եք, որպեսզի Արցախը լինի Ադրբեջանի կազմում»։ Պատասխանների 92 տոկոսը պատասխանել է՝ «Ոչ»»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը