«Մի քանի օր առաջ եմ վերադարձել Բերձորից, Արցախից, շատ լավ նորությւոններ չունեմ հայտնելու, թեպետ պաշտոնական հաղորդագրությունները լռում են այս մասին։ Պաշտոնական հաղորդագրությունները լռում են, բայց թշնամին ճանապարհը ավարտական վիճակի է բերում։ Կամուրջը,որը սկսվում է Աղավնո գետի վրայից, արդեն պատրաստ է, ասֆալտապատման աշխատանքները մեծ թափով ընթանում են։ Մեծ Շեն, Հին Շեն գյուղերում հողային աշխատանքներն ավարտվել են, եկել միացել են գործող ճանապարհին։ Այդ ճանապարհին կա գեղեցիկ խաչքար, որը ադրբեջանցիները հանել են։ Ընդհանուր առմամբ, ադրբեջանցիները ճանապարհը շուտով կավարտեն, եթե ոչ օրերի, ապա մոտ երկու շաբաթվա գործ է մնացել, »,- Ֆրանսիայի հրապարակին կից հատվածում ,«Դիմադրություն» շարժման կազմակերպած «Դավաճանված Բերձոր. առավել վտանգվող Սյունիք» խորագրով քննարկման ժամանակ պատմեց մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը։ ։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը