ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ քաղաք Նիցցա:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, վարչապետի տիկինը հունիսի 26-ին մասնակցելու է Պարսամյան վարժարանի 35-ամյակի հանդիսությանը: Այցի ընթացքում Աննա Հակոբյանն ունենալու է պաշտոնական հանդիպումներ և քննարկումներ ոչ միայն Նիցցա, այլ նաև Մոնակոյում և Կաննում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը