22 06 2022

Մատուցող, հավաքարար, բանվոր․ ի՞նչ թափուր հաստիքներ է առաջարկվում գործազուրկներին

Մատուցող, հավաքարար, բանվոր․ ի՞նչ թափուր հաստիքներ է առաջարկվում գործազուրկներին

ՀՀ գործող իշխանությունը պարբերաբար հպարտանում է, թե երկրում իր օրոք ավելացել են աշխատատեղերը, իսկ Փաշինյանը աշխատատեղերի մասին խոսելիս սիրում է կիրառել «ռեկորդ» բառը։ Շրջանցելով Փաշինյանի օրոք իրական և ցավալի ռեկորդները, տեսնենք թե ինչ աշխատատեղեր է առաջարկում գործազուրկներին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալությունը։

Եվ այսպես, միայն մայրաքաղաք Երևանում այս պահին առկա է 699 թափուր աշխատատեղ։ Դրանց թվում են՝

Ադմինիստրատոր՝ 100 000 դրամ

SMM մասնագետ՝ 80 000 դրամ

1-C ծրագրավորող՝ 200 000 դրամ

Ապրանքագետ՝ 80 000 դրամ

Առաքիչ՝ 80 000 դրամ

Առաքիչ-բանվոր՝ 130 000 դրամ

Բանվոր՝ տատանվող աշխատավարձով՝ - 95 000, 140 000 մինչև 200 000 դրամ

Բարմեն՝ 110 000 դրամ

Բժիշկ գինեկոլոգ՝ 68 000 դրամ

Բժշկ-թերապևտ՝ 68 000 դրամ

Բուժքույր՝ 80 000-90 000 դրամ

Նկատենք, որ ամենապահանջված հաստիքներն են բանվորների, հավաքարների, մաքրուհիների, վարորդների և վարսավիրների հաստիքները։ Գրեթե բոլորի աշխատավարձերը չեն գերազանցում 200 00 հազար դրամը, իսկ մեծամասամբ 100 000-ից մինչև 150 000 դրամ է առաջարկվում։

Առանձնացրել ենք նաև աչքի ընկնող աշխատավարձերով հաստիքները՝ էլեկտրիկի համար առաջարկվում է 93 289 դրամ։

Օրինակ, եթե սովորական ինժեներին առաջարկվում է 150 000 դրամ, ապա ինժեներ-երկրաբանին 400 000 դրամ է առաջարկվում, իսկ այ ծրագրավորման ինժեներին առաջարկվում է 1,026,500 դրամ։

Միլիոնը գերազանցող երկրորդ հաստիքը գործառնավարի հաստիքն է՝ 1․ 172․000 դրամ։ Այս հաստիքին հասնելու համար պետք է տիրապետել անգլերենի և թաիլանդերենի։

Եվս երկու-երեք ուղեգրումներով հաստիքներ գերազանցում է 500 000 դրամը։

Սա երևանյան աշխատաշուկայի պատկերն էր։ Աշխատատեղերին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

Իսկ ի՞նչ վիճակ է մարզերում։

Արարատի մարզում կա 93 թափուր աշխատատեղ

Արագածոտնի մարզում՝ 131

Արմավիրի մարզում՝ 34

Գեղարքունիքում՝ 113

Լոռի՝ 137

Կոտայք՝ 174

Շիրակ՝ 164

Սյունիք՝ 92

Տավուշ՝ 124

Վայոց Ձոր՝ 67

Մարզերում ուշագրավ է,․ որ մեկ ձեռքի մատների վրա կարելի հաշվել 150 000 դրամը գերազանցող աշխատավարձով աշխատատեղերը։

Բժիշկ, հավաքարար, ուսուցիչ, բանվոր․․․ շարքը շարունակելի է, սակայն փաստ է, որ զբաղվածության իրավիճակը երկրում չի բարելավվում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ