19 06 2022

Ի՞նչ տեղեկություններ հայտնեցին ոստիկանությունից և հիվանդանոցներից

Ի՞նչ տեղեկություններ հայտնեցին ոստիկանությունից և հիվանդանոցներից

Ինչպես հայտնում է Politik.am-ը քիչ առաջ ՔՊ-ական պատգամավորի և փոխմարզպետի հարզատները կրակել են Փաշինյանին հայհոյող երիտասարդների վրա, նշվում է 2 զոհի և 7 վիրավորի մասին։ Yerevan.Today-ը Մանրամասներ ճշտելու համար փորձեց կապ հաստատել հիվանդանոցների հետ, որտեղ տեղափոխվել են վիրավորները։ «Հանրապետական» հիվանդանոցում ընդհանրապես մեր զանգերին չպատասխանեցին, իսկ «Աստղիկ» հիվանդանոցում ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին կատարվածը, միայն նշեցին, որ ոչինչ չեն կարող ասել։

Թեմայի շուրջ կապ հաստատեցինք նաև ոստիկանության հետ, որտեղ օպերատիվ հերթապահը նշեց, որ իրավասու չէ պատասխանել մեր հարցերին․

«Մենք չենք կարող ոչ մի բան ասել, ինչքան դուք գիտեք, այդքան էլ մենք գիտենք։ Զեկուցել են, որ հրազենային վնասվածքներով քաղաքացիները տեղափոխվել են Երևան քաղաքի հիվանդանոցներ։ Ես ինֆորմացիա չեմ կարող տալ, այդ իրավունքը չունեմ, կիրակի երեկո է, այս ժամին լրատվականում մարդ չկա, վաղն առավոտյան կարող եք կապնվել»,- ասացին ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ Արագածոտնի մարզում ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայոհյել են Նիկոլ Փաշինյանին։

ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետեւանքով վերոնշյալ մարդիկ (Մաթոսի և Էդգարի բարեկամներն ու ընկերները) կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա, այս պահին կա մեկ զոհ և մի քանի վիրավորներ տարբեր բարդության։ Դեպքը տեղի է ունեցել Ապարանի Նիգավան միջնահատվածում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ