17 06 2022

Մեր գյուղերը ցեխից ազատելու միակ ճանապարհը գյուղական փողոցների սալարկումն է. Փաշինյան



Ես համոզվել եմ, որ մեր գյուղերը ցեխից ազատելու միակ ճանապարհը գյուղական փողոցների սալարկման ծրագիրն է: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, կառվարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արարատի մարզում, օրինակ, հարթ ռելիեֆով գյուղեր կան, եւ այդտեղ ասֆալտապատելը հնարավոր է, իսկ բարդ ռելիեֆով գյուղերում ասֆալտ անելը նշանակում է ասֆալտ անել մինչեւ հաջորդ ուժեղ անձրևը: Կարծում եմ՝ կառավարության մասնակցության չափաբաժինը այսպիսի սուբվենցիոն ծրագրերում պետք է մեծացնել»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ սալարկման դեպքում  նաև գյուղական կոլորիտը չի կորում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ