16 06 2022

Արգիշտի Քյարամյանը զոհվածների ծնոնղերի հետ փողոցային ռազբորկա է արել



Զոհված զինծառայողների ծնողները դիմումներ են ներկայացրել Գլխավոր Դատախազություն։

Նրանց դիմումներից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունն է, որը ցանկանում են ՔԿ-ից տեղափոխել ԱԱԾ, մյուսը՝ հանցագործության մասին հաղորդման դիմումը, որը վերաբերում է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին։

Զոհվածի ծնողը հայտնեց, որ Արգիշտի Քյարամյանը ծնողների հետ հանդիպմանը պահել է ոչ պատշաճ։

«Ծնողների հետ բառի բուն իմաստով փողոցային ռազբորկա էր։ Հինգ օրվա ընթացքում եթե էս գործը գնա ԱԱԾ, չի բարձրաձայնվի էս ամենը և կմնա ծնողների ու Արգիշտիի մեջ»,-ասաց զոհվածի ծնողներից և խնդրեց լրատվամիջոցներին այլ հարցեր չտան, քանի որ չեն ցանկանում փակագծեր բացել։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ