16 06 2022

Շարժումը վրանների համար չէր, վրաններն էին շարժման համար. Իշխան Սաղաթելյան



Շարժումը վրանների համար չէր, վրաններն էին շարժման համար: Հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Իշխան Սաղաթելյանը:

«Մենք որոշում ենք կայացրել, որ պետք է հրապարակում ստեղծենք դիմադրության առաջին օջախը, այս հրապարակից կազմակերպենք պայքարը, որի համար անհրաժեշտ էր ունենալ վրանային ավան, որը հիմնեցինք և հսկայական արդյունք ենք ունեցել:

Եկել էր մի պահ, երբ պետք է գնահատեինք ստեղծված իրավիճակի և վրանների արդյունավետության հարցը: Լինում են պահեր, երբ գալիս են ծանր որոշում ընդունելու հարցեր, և մեր խնդիրն է ոչ թե վրաններով ցույց տալ մեր վճառականության մասին, այլ այս պայքարն արդյունավետ կազմակերպելն ու վերջնական արդյունքի հասցնելն է»:


 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ