16 06 2022

Վարկերը կտրամադրվեն անկանխիկ, իսկ մարումը կարող է լինել նաև կանխիկ․ ԿԲ փոխնախագահ



2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կիրառման նախապատրաստական աշխատանքներն են տարվում։ Ըստ օրենքի սահմանվել է, որ 300 հազար դրամը գերազանցող գործարքները քաղաքացիները պետք է իրականացնեն բացառապես անկանխիկ եղանակով:

«ֆինանսական կազմակերպություններն այսօր արդեն պատրաստ են ապահովել այն բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, որոնք օրենքի իմաստով պետք է պոստերմինալներ ունենան, կամ իրենց ՀԴՄ սարքերի վրա ակտիվացնեն քարտերով վճարումների ընդունումը»,- մամուլի սրահում հայտնեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցն էլ նշեց, որ գրավատների հարցում կա բացառություն։

«Նախատեսվում է օրենքով, որ գրավատները վարկերը տրամադրելու են բացառապես անկախնիկ ձևով եթե 2022 թվականի հուլիսի մեկից այս վարկի տրամդրման գումարը կգերազանցի 80 հազարը, հետագայում՝ 50 հազարը և 2024 թվականի հունավարի 1-ից 20 հազրա դրամը գերազանցող բոլոր վարկերը կտարամդրեվն անկանխիկ ձևով»,-ասաց նա։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ