02 04 2024

«Ձե՞ռք եք առնում»․ արխիվային տեսանյութ Փաշինյանի՝ ևս մեկ տապալած խոստումից



Հեղափոխության օրերին՝ 15.04.2018թ․, Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիների առաջ ելույթ ունենալով՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասում է․ «Այսօր ՀՀ քաղաքացիները գտնվում են գերության մեջ: Այսօր ՀՀ տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր քաղաքացիներ բառի բուն իմաստով զրկվում են բանկային ժամկետանց տոկոսների տակ: Մենք կարծում ենք, որ միանշանակ և աներկբա պետք է զրոյացնել բոլոր ժամկետանց տուգանքները բոլոր սպառողական և գյուղատնտեսական վարկերի: Առանց բացառության՝ բոլոր»։

Այնինչ 25․03․2020թ․, արդեն վարչապետի պաշտոնում, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դեմ է քաղաքացիներին վարկային արձակուրդ անգամ տրամադրելու որոշմանը․ «Ուղիղ ասեմ՝ դեմ եմ նման որոշումներին։ Հեշտ է ասելը եկեք ազատենք, հարկերից ազատենք, վարկերից ազատենք, սնունդ բաժանենք, կոմունալները չվերցնենք։ Հեշտ եք ասու՞մ, տենց ասելով չէ։ Պետք է խոսքի արժեքին էլ հետևել։ Նստում, ասում են՝ հարկերը թողեք, վարկերը թողեք, էս օգնեք, ձե՞ռ եք առնում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ