10 02 2023

Ասում եք՝ պաշտպանում եք շահառուների շահերը, բայց դա ընդամենը սիրուն փաթեթավորում է․ Թադևոս Ավետիսյան



Խորհրդարանը  քննարկում է  «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին  օրենքի նախագիծը, ըստ որի  ՀՀ տարածքում քաղաքացիներին տրամադրվող վարկերը, բնակարանային հիփոթեքային կրեդիտները  պետք է տրամադրեն ՀՀ դրամով։  Ելույթի իր խոսքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասաց․

« Պարոն Պապոյանն առաջարկում է իր նախգածով, որ ազգային արժույթի լրացուցիչ սահմանափակումներ նախատեսվեն, ներքին սահմանափակումներ, և ասում է, որ դա քիչ  գումարի վրա է․  3 հարյուր միլիոն դոլարի մասին էր խոսում և ասում է՝ 17 տոկոսն է ընդամենը վարկերի։ Բա եթե քիչ է, պարոն Պապոյան, հետևաբար քիչ էլ  կլինի ազդեցությունը դոլարիզացիայի մակարդակի վրա։ Եթե ուզում եք իրապես լուծել դոլարիզացիայի խնդիրը, մենք  հասկացանք այստեղ,  որ Ձեր նշած երկրորդ նպարակն ուղղակի սիրուն փաթեթավորում է։ Որ ասում եք պաշտպանում  եք շահառուների շահերը, դա ընդամենը սիրուն փաթեթավորում է, իսկ դոլարիզացիայի մակարդակը լուծելու համար, դե եթե այսդպես է, բերեք սահամանփակեք ավանդներն արտարժույթով, ավանդները սահմանափակեք արտարժույթով և իրապես կլուծեք խնդիրը։ Հիմա էստեղ չեմ հասկանում Կենտրոնական բանկի քյարը ո՞րն ա  , այսինքն՝ ԿԲ-ն պետք է կողմնակիցը լինի՝  ավելի քիչ ազգային արժույթի սահմանափակմանը»,-հայտարարեց Թադևոս Ավետիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ