15 06 2022

Իմ կալանավորված ընկերները, այս շարժման որևէ անդամ Նիկոլի ճնշումներին չեն ենթարկվելու․ Տարոն Ղազարյան



 « «Դիմադրություն» շարժումը  ճնշել հնարավոր չէ»,-նման համոզմունք հայտնեց  ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը։  Նրա խոսքով՝  Փաշինյանը փորձում է իր ենթակայության  ներքո գտնվող ամեն ինչը կազմաքանդել,  ինչն այս չակերտյալ մարդու էությունից է բխում։  Ըստ նրա՝ Հայաստանում սկիզբ առած «Դիմադրություն» շարժման մասնակիցների, ազգային ինքնագիտակցության զգացում ունեցող, սակայն շարժմանը չմասնակցող քաղաքացիների վրա Փաշինյանին չի հաջողվում ճնշումներ գործադրել։

«Իմ կալանավորված ընկերների կեցվածքը վստահություն է ներշնչում․ նրանց հետ պարբերաբար հնարավորություն ենք ունենում զրուցելու, հանդիպելու, կամ նրանք ներսից փոխանցում են իրենց խոսքը մեզ, և նրանցից ոչ մեկը ճնշված չէ։ Նրանց օրինակով այս շարժման ակունքներում կանգնած կամ այս շարժման ակտիվ անդամ հանդիսացող որևէ մեկը ճնշումների չի ենթարկվելու։ Սա փոքր ժուլիկություն է Փաշինյանի կողմից, որը, ինչպես նրա բռած ցանկացած գործ, ձախողվելու է»,- ասաց Տարոն Ղազարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ