Լիլիթ Գալստյանը գրում է․
«Իշխանությունները գործի են դրել բռնաճնշումների գործիքակազմն՝ իր ողջ հմայքով:
Վերջին մեկ ամսում, ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ շարժման թափ առնող ալիքին համընթաց, ձերբակալությունների և կալանավորման են ենթարկվել շարժման չորս տասնյակից ավելի ակտիվիստներ, կուսակցական գործիչներ, պարզապես ՀՀ քաղաքացիներ:
Ըստ շրջանառվող լուրերի ԱԱԾ-ում և Քննչական կոմիտեում այս նպատակի համար ստեղծվել են այսպես կոչված առանձնացված քննչական խմբեր:
Սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ և կազմակերպված քաղաքական հետապնդում, ուժային և ռեպրեսիվ եղանակով ընդդիմությանը լռեցնելու և ահաբեկելու ջանք:
Այս պահին անազատության մեջ են շուրջ երկու տասնյակ ՀՅԴ անդամներ, նրանց մեջ՝ Կոմիտեների, անգամ՝ ՀՅԴ ԳՄ անդամ:
Ասեմ, որ Հայոց Պետականության փրկությանն ուղղված ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ շարժումը լռեցնելու ձեր ջանքերը դատապարտված են…»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը