10 06 2022

Ակտիվ աշխատանքային քննարկումների մեջ ենք շարժմանը նոր թափ հաղորդելու ուղղությամբ․ Սաղաթելյան



Ակտիվ աշխատանքային քննարկումների մեջ ենք շարժմանը նոր թափ հաղորդելու ուղղությամբ։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Հիմա ակտիվ քննարկումների մեջ ենք տարբեր ուժերի, անհատների հետ: Որևէ պարագայում նահանջ, հետքայլ չի լինելու: Մեր բոլոր քննարկումները մի բանի շուրջ են, ինչպես անենք, որ շարժումն ավելի ընդլայնենք, նոր թափ տանք, շտկենք թերությունները և ավելի մեծ թափով գնանք առաջ: Մենք գտնում ենք, որ ինչ մինչև հիմա արել ենք, եղել է շատ արդյունավետ, բայց նաև նոր մարտավարության խնդիր ունենք: Հետևաբար, հնարավոր են մեր գործողություններում լինեն փոփոխություններ»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ