09 06 2022

Այս իշխանությունը չի խաբում, շատ բացահայտ ասում է՝ Արցախն ունի ապագա Ադրբեջանի կազմում. Մելիք-Շահնազարյան



Հանրային ընկալումների խնդիրն իսկապես լուրջ է դրված, և ես հեռու եմ այն մտքից, որ մեր հասարակության մեծ հատվածը չի անհանգստանում Արցախի կամ Հայաստանի այս կամ այն մարզի ճակատագրով, թե ինչ կլինի սահմաններում: «Հայկական օրակարգ. Բանակցային կարմիր գծեր. պետական շահ և արժանապատվություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Իրականում անհանգստությունը չափազանց մեծ է, և մարդիկ ամեն կերպ փորձում են հասկանալ, թե ինչ կարող են անել, որպեսզի երկիրը դուրս գա այդ օրհասական իրավիճակից և կարողանան ինչ-որ լուծումներով կայունացնեն իրավիճակը, որ կտոր-կտոր Հայաստանը չտրվի թշնամիներին: Խնդիրն այն, որ մենք ավելի շատ լսում ենք ակտիվ փոքրամասնությունների կարծիքը»:

Ավելին՝ տեսանյութով: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ