Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր՝ հունիսի 9-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ 2018 թվականի թավշյա ժողովրդավարական հեղափոխությունը բազմիցս արժանացել է բարձր արձագանքների և ամբողջությամբ տեղավորվում է ժողովորդավարության սկզբուքնների մեջ:
Հարցին՝ արդյոք լուսաձայնային նռնակներ օգտագործելը, ոստիկանների կողմից քաղաքացիների գլխին հարվածելը մտնո՞ւմ է ժողովրդավարության մեջ, նախարարը պատասխանեց. «Ուրեմն այո, ժողովրդավարությունը չի նշանակում անօրինականության թողտվություն, ժողովրդավարությունը նշանակում է պատշաճ վարքագիծ և դրա վերաբերյալ, երբ չկա պատշաճ վարքագիծ, երբ կա օրենքի խախտում, այո, պետք է կիրառվի նաև վարչարարություն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը