Ոստիկանները ակնհայտ ձևով ջարդում են ցուցարարներին, նաև բավական անգրագետ ձևով կիրառվեց հատուկ միջոցը… Ակնհայտ էր, որ այն կիրառող ոստիկանը չուներ հատուկ պատրաստություն, որից տուժեցին հենց իրենք՝ ոստիկանները, ինչպես նաև ցուցարարները: Բայց ոստիկանությունը շտապեց այդ հատուկ միջոցի կիրառումից ոստիկանների ստացած առողջական խնդիրները ևս վերագրել ցուցարարներին: «Դիմադրության» շարժման ցույցերի և երթերի ժամանակ ոստիկանության պահվածքի վերաբերյալ ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Փաստաբանը առանձնացնում է ոստիկանների երկու գործողություններ՝ ցուցարարներին ջարդել, ապա այդ ցուցարարների վրա ցուցմունք գրել, իբր զանգվածային անկարգություններ են իրականացրել. «Այսօր ոստիկանները վերածվել են շարքային, հաստիքային վկաների՝ նախաքննական մարմինների համար: Երեկվա տվյալներով, բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա կա 13 ձերբակալված անձ և 8 կալանավորված»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը