«Խոսում են դատական իշխանության անկախության մասին, ո՞նց կարելի է այս աստիճան փակ քննարկում կազմակերպել , այսինքն սա այն թեման է, որ կարելի է փակ քննարկե՞լ , կամ պատգամավորների համար ի՞նչը պետք է փակ լինի։ Նախկինում այդ որտե՞ղ էր, որ նման քննարկումները փակ էին ։ Էս ամեն ինչի լուծման միակ խնդիրը՝ առանց Նիկոլ Հայաստան ապահովելն է»,- լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արամ Վարդևանյանը ։
Հիշեցնենք, որ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում մեկնարկել է «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորագիրը կրող մեծ, երկօրյա խորհրդաժողով, որին ընդդիմադիր գործիչներ, ընդդիմադիր պատգամավորևներ, ինչպես նաև՝ ընդդիմադիր լրատվամիջոցներ։
«Հետաքրքիր է, այս քննարկման ժամանակ հատուկ նշվելո՞ւ է , որ ՀՀ-ն քայլ անելով դեպի ժողովրդավարություն, դատարանների ձեռքից խլել է՝ էլեկտրոնային մակագրման ֆունկցիան։ Օրինակ խոսվելո՞ւ է այն մասին , որ Հայաստանում դատական համակարգի անկախությունը դարձել է երանելի երևույթ , որ օրինակ բոլորի համար արդեն հստակ է լինում, թե՝ այս կամ այն դատավորն ինչպես է կալանավորումը բավարարելու։ Այսօր կան տասնյակ մարդիկ են կալանավորված, սկսած Իգոր Խչատուրովից մինչև վերջին օրերին տեղի ունեցած դեպքերը , որոնք պարզապես կալանավորվել են ոստիկանների գրած ցուցմունքների հիման վրա»,-ասաց Վարդևանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը