07 06 2022

Քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից․ նա ընկել է ծառերի վրա, ապա՝ գետնին

Քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից․ նա ընկել է ծառերի վրա, ապա՝ գետնին

Հունիսի 7-ին, ժամը 21։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից քաղաքացին ընկել է ծառերի վրա, տեղեկացնում են ԱԻՆ–ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Պարզվել է, որ քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից՝ ընկնելով ծառերի վրա, ապա՝ գետնին։

Փրկարարները քաղաքացուն (Տ. Հ., ծնված 2005 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ