Դերասանուհի Անաիս Սարդարյանը նոր հրապարակում է արել, որով ադրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին 44-օրյա պատերազմը կանխելու հնարավորության մասին։
«Այս խոստովանական ցուցմունքը վարչապետի աթոռը զբաղեցնող անձի մեղադրանքի հիմքում ընկած ապացույցների թագն ու պսակն է հանդիսանալու»,- Ազգային ժողովի ամբիոնից վարչապետի հայտարարության տեսագրությունը մեկնաբանել է Անաիսը։
Դերասանուհին նաեւ նշել է՝ «եթե տղերքի համար պատասխան տվողներ չլինեն, ուրեմն անիմաստ է մեր ապրելը»․ «Ուրեմն սուտ է ամեն օրը։ Մինչեւ Աստծո դատաստան պետք է կանգնեք ժողովրդի դատի առաջ»։
Անաիսը նշել է, որ իր համար անընդհատ ինչ-որ բան պակաս է, կիսատ․ «Ինչքան էլ ուրախ պահեր լինեն, միեւնույնն է, երբ հիշում եմ 5000 անմեղ հերոսներին, սիրտս երկու կես է լինում։ Ուզում եմ տեսնել մեղավորներին դատապարտված, թե չէ հանգիստ ապրել չկա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը