Ես վստահ եմ, որ ձեզնից ամենքը մասնակցելով հավաքներին, ակցիաներին, հաճախ տեսնում է, որ ընկերներից մեկը ներկա չէ։ Իր ծանոթներից չեն գալիս, կամ այս օրեին գնում են Սարյան գինի են խմում, դուք մտածում եք թե ո՞նց այդպես կլինի։ Այն մասով որ մենք հավաքվել ենք, այն հայրենակիցները որ զարթնել են, նաև իրենց համար են զարթնել, նաև որ իրենք ապրեն ապահով Հայաստանում, հայկական Արցախում։ Իրենք զարթնելու են, մենք իրենց նկատմամբ որևէ զայրույթ չունենաք, որովհետև հավատացեք մենք այն սերուցքն ենք որ պահելու է Հայաստանը, որ ապահովել է նաև իրենց համար առանց Նիկոլ Հայաստան։ Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց Արամ Վարդևանյանը։
Անդրադառնալով հունիսի 3-ին տեղի ունեցած ոստիկանության և շարժման անդամների միջև բախումներին և ոստիկանության գործողություններին Վարդևանյանը նշեց․
«Հունիսի 3-ին ոստիկանության բարբարոսություններով գիտե՞ք ովքեր էին հպարտանում, թուրքերը և երբ մենք ասում ենք, որ այդ մարդ, կին, տարեց ծեծող ոստիկանը ոստիկան չէ, դրա համար ենք ասում, դա համար ենք ասում, որ հանցագործ են ոչ թե ոստիկան»,-ասաց Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը