«Ես տարբեր շրջաններում եմ եղել Հայաստանում , եղել եմ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ , եղել եմ դրանից հետո և տեսել եմ փոփոխությունը, որ տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում։ Տեսել եմ կառուցում, շինարարություն տեսել եմ ինչ-որ փոփոխություն երկրի մեջ, իսկ դա հուշում է, որ կարելի է վստահել նախագահ Քոչարյանին ՝ կրկին փոփոխություն կատարելու, ունենալու համար․ նաև նրա ունեցած միջազգային կապերը պետք է կարևորել»,-այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը։
«Այսօր տարբեր անուններ են շոշափվում առաջնորդի հարցում , որ՝ ում ռեյտինգը բարձր է, կամ ում ժողովուրդն է սիրում նա պետք է լինի առաջնորդ, բայց մի քանի կարևոր հանգամանքներ կա․․․ Մենք կարևոր փուլում ենք լինելու իշխանափոխությունից հետո, մենք ուրիշ լծակ չունենք բանակցությունների սեղանին դնելու, ոչ տարածք ունենք , որ սակարկենք, ոչինչ չունենք , մեր միակ լծակը՝ հոգեբանորեն դիմացինի վրա ազդելն է։ Հոգեբանական գործոնն այս դեպքում գտնվում է նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ձեռքում ։ Այսինքն պետք է հասկանալ, մեծ հաշվով, եթե տվյալ մարդուն ուղարկում ես Ալիևի հետ բանակցելու , այդ մարդը պետք է Ալիևից առավել ուժեղ լինի և եթե այս վերջին շրջանում Ալիևը թիրախ է դարձնում նախկին նախագահներին, դա խոսում է՝ իր վախերի մասին, որ ունի նախկին նախագահների վերադարձից և բանակցության սեղանին՝ իր դիմաց նստելուց»,-ասաց Ռոբերտ Մարգարյանը՝ ընդգծելով․
«Հիմա Նիկոլ Փաշինյանը չի համարձակվում նայել Ալիևի աչքերի մեջ , Ալիևն էլ ժամանակին չէր համարձակվում նայել մեր նախկին նախագահների աչքերի մեջ և հիմա մտահոգ է, որ կրկին կհայտնվի նույն իրավիճակում՝ բանակցության սեղանի շուրջ։ Ամեն դեպքում պարտավոր ենք երկրի ճակատագիրը վստահել մարդկանց , ովքեր ունեն երկիրն այս վիճակից դուրս բերելու փորձառություն , նախագահ Քոչարյանի ժամանակ դա տեղի է ունեցել և մենք դրա արդյունքը տեսել ենք , չպետք է ապերախտ ու երախտամոռ լինենք»,-ասաց Ռոբերտ Մարգարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը