06 06 2022

Ալիևը վախենում է նախկին նախագահների վերադարձից․ քաղաքագետ



«Ես տարբեր շրջաններում եմ եղել  Հայաստանում , եղել եմ  նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ , եղել եմ դրանից հետո  և տեսել եմ  փոփոխությունը, որ տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի  նախագահության շրջանում։  Տեսել եմ կառուցում,  շինարարություն  տեսել եմ ինչ-որ փոփոխություն երկրի մեջ, իսկ  դա  հուշում է,  որ  կարելի է վստահել  նախագահ Քոչարյանին ՝  կրկին փոփոխություն կատարելու, ունենալու  համար․  նաև նրա ունեցած միջազգային կապերը  պետք է կարևորել»,-այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը։

  «Այսօր տարբեր անուններ են շոշափվում  առաջնորդի հարցում , որ՝ ում ռեյտինգը բարձր է, կամ ում ժողովուրդն է սիրում  նա պետք է լինի առաջնորդ,  բայց մի քանի կարևոր հանգամանքներ կա․․․ Մենք  կարևոր փուլում ենք լինելու  իշխանափոխությունից հետո,  մենք ուրիշ լծակ չունենք բանակցությունների սեղանին դնելու, ոչ տարածք ունենք , որ սակարկենք, ոչինչ չունենք , մեր միակ լծակը՝  հոգեբանորեն դիմացինի վրա ազդելն է։  Հոգեբանական գործոնն այս դեպքում գտնվում է նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ձեռքում ։ Այսինքն պետք է հասկանալ, մեծ հաշվով, եթե տվյալ մարդուն ուղարկում ես Ալիևի հետ բանակցելու , այդ մարդը պետք է Ալիևից առավել ուժեղ լինի  և եթե այս վերջին շրջանում Ալիևը թիրախ է դարձնում  նախկին նախագահներին, դա խոսում է՝  իր  վախերի մասին, որ ունի նախկին նախագահների վերադարձից  և բանակցության սեղանին՝ իր դիմաց նստելուց»,-ասաց Ռոբերտ Մարգարյանը՝  ընդգծելով․

«Հիմա Նիկոլ Փաշինյանը չի համարձակվում նայել Ալիևի աչքերի մեջ , Ալիևն էլ ժամանակին չէր համարձակվում նայել մեր նախկին նախագահների աչքերի մեջ  և  հիմա մտահոգ է, որ  կրկին կհայտնվի նույն իրավիճակում՝ բանակցության սեղանի շուրջ։    Ամեն դեպքում պարտավոր ենք երկրի ճակատագիրը վստահել մարդկանց , ովքեր ունեն  երկիրն այս վիճակից դուրս բերելու փորձառություն , նախագահ Քոչարյանի ժամանակ դա տեղի է ունեցել  և մենք դրա արդյունքը տեսել ենք , չպետք է ապերախտ ու երախտամոռ լինենք»,-ասաց Ռոբերտ Մարգարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ