Ոստիկանը Նիկոլ է, Նիկոլն էլ էժանագին հրահանգներ տվող, հայի գլխին սարքով մենթ է: Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Մեզ ասում են իրականությունից խոսեք, էկեք խոսենք, ասում են՝ երեկ բախում է եղել, բայց ինչ բախում, երեկ Նիկոլի ավազակախումբը հարձակվել է Հայաստանի փողոցներում ՀՀ արժանապատիվ քաղաքացիների խաղաղ երթի վրա, սա է իրականությունը: Այդ երթի մեջ կանայք, մանկահասակ երեխաներ կային, հղիներ, այս մարդիկ բացի խաղաղ երթից ոչինչ անելու ցանկություն չունեին»,- հավելելով, որ իշխանությունն այդպես էլ չկարողացավ գեթ մեկ ապացույցով ապացուցել, թե իբր քաղաքացին ծեծել է ոստիկանին, իսկ այլ հակառակի մասին փաստող հազարավոր կադրեր կան:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը