04 06 2022

Բերման է ենթարկվել ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը



Ոստիկանները Հանրապետական մարզադաշտի մոտից բերման են ենթարկել ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանին։ Տեղեկությունն իրֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Հնարածին առիթներով, որով բերման են ենթարկվում, կալանավորվում կամ պարզապես առևանգվում քաղաքական ընդդիմախոսները, խոսում է միայն իշխանության վախերի և քաղաքական հակառակ կարծիք ունեցողների նկատմամբ կիրառվող անթույլատրելի գործիքակազմի մասին»,–գրել է Աբրահամյանը։

Ավելի վաղ` մայիսի 10–ին, ոստիկանները մուտք էին գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ