Երեկ կիրառված լուսաձայնային նռնակի կիրառումն ամբողջությամբ խնդրահարույց էր, քանի որ պահանջ չի հնչեցվել, որ, օրինակ, երթևեկելի գոտին ազատվեր: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասաց Ալեքսանդր Կոչուբաևը:
Նա վստահ է՝ հատուկ միջոց կիրառող ոստիկանը պատասխանատվության չի ենթարկվի, քանի որ դա նրան հրամայել են ավելի բարձր պաշտոն զբաղեցնողները:
«Ո՞ւր է միջազգային հանրություն կոչվածը, ցավոք սրտի, ԵՄ դեսպանությունը, ԵԽ բոլոր կառույցները վերածվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն առնթեր մարմինների, որովհետև այս լռությունը ծայրահեղ տարօրինակ է», - ասաց Կոչուբաևը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը