Երեկ խայտառակ անհամաչափ ոստիկանական ուժ է կիրառվել ժողովրդի դեմ, պարզ է, որ նման գործողություն առանց Փաշինյանի ուղիղ ցուցման հնարավոր չէր: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասաց պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Հարյուրավոր քաղաքացիներ են վնասվածքներ ստացել, բոլորը չէ, որ դիմել են հիվանդանոցներ, պատգամավորներից ևս կոտրվածքներ և սալջարդեր ստացածներ կան, բայց հիվանդանոց չեն դիմել: Ոստիկանական խմբերը 7-8 հոգով շրջապատում էին մեկ քաղաքացու և ծեծում էին: Ոչ մի տեղ գրված չէ, որ ստիկանը կարող է մարդ ծեծել»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը