03 06 2022

Ոստիկանությանը ղեկավարում է Սաքոն ու ինչ-որ օլիգարխներ, բայց պատասխանատվությունը կրելու եք նաև դուք․ Իշխան Սաղաթելյան



Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց՝ պատասխան է տալու ժողովրդի դեմ բռնի ուժ գործադրած, իր լիազորությունները գերազանցած ցանկացած ոստիկան։

Ընդդիմադիր գործիչը խոսքն ուղղեց նաև ոստիկանապետին։

«Դիմում եմ ոստիկանապետին, նրա տեղակալներին, որ հայտարարում էին, թե ես սադրանք եմ արել։ Սադրանքը դու՛ք եք արել։ Այստեղից հստակ հայտարարում եմ՝ դուք իրավիճակին չե՛ք տիրապետում, ոստիկանությանը դու՛ք չեք ղեկավարում, բայց պատասխանատվություն կրելու եք նաև դուք»,- ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը շեշտեց՝ գնալու են մինչև վերջ։

«Որևէ ուժ, որևէ բռնություն, որևէ ճնշում մեզ չի կանգնեցնի։ Այսօր տեղի ունեցածը ցույց տվեց, որ իրենք այլևս չեն դիմանում։ Ասում էինք՝ տեմպը պահենք, ծավալն ավելացնենք՝ ծնկի են գալու։ Նրանք այլևս չեն դիմանում։ Այսօր մենք փաստեցինք, որ ճիշտ ուղու վրա ենք»,- ասաց Սաղաթելյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ