Այսօրվա փաստը ցույց տվեց, որ իրենք այլևս չեն դիմանում։ Այսօր մենք փաստեցինք որ ճիշտ ուղու վրա ենք։ Հաղթանակը շատ մոտ է, հերթականությամբ գնում են առաջ։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա հայտարարեց, որ վաղը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում հրավիրում են հանրահավաք. «Ունենք բազմաթիվ վնասվածքներ ստացած քաղաքացիներ։ Այս ամեն ինչին կտանք քաղաքական գնահատական, ոստիկանությանն էլ կտանք քաղաքական և իրավական գնահատական։
Մեր պայքարն անկասելի է, ոնց սկսկել ենք, գնում ենք առաջ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը