«Այդ ոստիկաններն ինչ ջանասիրությամբ էին բռնել իմ կոկորդը, ոնց էին էդ երեխեքին ոտատակ տալիս, էդ կանանց վրով ոնց էին անցնում, էդ ոնց էին մեր թևերը ոլորում և այլն, ես հասկացա, որ ոստիկանության մեջ կան մարդիկ, վստահ եմ՝ ՔՊ պատգամավորների գյուղերից, իրենց անշնորհք, ոչ մի բանի ընդունակ, հավաքել-բերել են, կարմիր բերետ են դրել գլխին, և ինչպես հանրապետությունում է տիրում տգիտությունը, գռեհկությունը, զոմբիությունը, նույնը ոստիկանության մեջ է․ ավագ լեյտենանտը գնդապետին հրաման է տալիս, որովհետև ՔՊ-ականի համագյուղացին է»։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ասաց բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը։
Այսօրվա հայտարարած ջրբաժանից հետո ովքեր այստեղ չեն գալիս՝ Նիկոլ են․ ասաց բժիշկ-ազատամարտիկը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը