03 06 2022

Ընդդիմադիր պատգամավորները գնում են ԱԺ և բոլորին հրավիրում են Ֆրանսիայի հրապարակ



ԱԺ ընդդիմադիր պատգամավորները արդեն գնում են ԱԺ՝ իրենց հրավիրած արտահերթ նիստին մասնակցելու։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ուղիղ եթերից դիմեց հետևորդներին՝ հրավիրելով Ֆրանսիայի հրապարակ․

«Մենք գնում ենք ԱԺ ներկա լինելու, պաշտպանելու այն օրակարգը որը ներկայացրել ենք։ Դուք էլ եղել Ֆրանսիայի հրապարակում՝ պաշտապնելու այն կարմիր գծերը, որոնք հայ ժողովրդին են, որոնք գծվել են դարերով, պաշտպանվել են արյամբ ու հիմա այդ կարմիր գծերից ոչ թե ուզում են շեղվել, այլ ուզում են ջնջել»,-ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ