Ես որևէ վատ բան չեմ տեսնում, որ հարևան պետությունների վերաբերյալ մեր գիտելիքները, կրթական բովանդակությունը ներառի նրանց դրոշի մասին տեղեկություն, նրանց ազգային առանձնահատկությունների վերաբերյալ պատմությունը, նաև խոհանոցը, ես դրանում որևէ վատ բան չեմ տեսնում, հակառակը՝ պատկերացնում եմ, որ երեխայի կրթության, զարգացման, իրազեկման տեսանկյունից շատ կարևորէ պատկերացնել այն միջավայրը, որում երեխան ապրում է։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը անդրադառնալով Սևանի N4 հիմնական դպրոցում բաց դասին, որտեղ ներկայացվել էր Ադրբեջանի և հարևան մյուս երկրների աշխարհագրական առանձնահատկությունները, մշակույթը, խոհանոցը և այլն․․․
Լրագրողի դիտարկմանը, եթե անհրաժեշտություն կար Ադրբեջանի դրոշը տեսնելու, կարող էր աշխարհագրության ուսուցիչը էքսկուրսիա կազմակերպել Սյունիքի 21 կմ-անոց գրաված ճանապարհը ցույց տար՝ դրոշը բարձրացրած։
ՄԻպ-ը պատասխանեց, որ կարող են առաջարկներն ուղղել ԿԳՄՍՆ։
«Չափազանց ամոթալի եմ համարում նման տեսակի թիրախավորումը, նման տեսակի նյութի մանիպուլյացիան երեխաների նկարներով կամ դրոշների նկարներով, դա շատ էժան մանիպուլյացիա է», - նշեց Գրիգորյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը