01 06 2022

Ճիշտ կլինի, որ Փաշինյանը կալանավորվի, որպեսզի գործին չխոչընդոտի. զոհվածի մայր



Պահանջեցինք, որ ժամկետ նշվի կոնկրետ հարցաքննության վերաբերյալ, բայց այդպես էլ անպատասխան դուրս ենք եկել: Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը:

«Հստակ պատասխան չեղավ, մենք էլ անորոշ դուրս ենք եկել:  Բավականին ժամանակ՝ մոտ երկու շաբաթ անցել է, որ մենք հստակ ժամանակ էինք ուզում, թե որքան ժամանակում կարող են գործերին ծանոթանալ, բայց դրա պատասխանն էլ չստացանք»,-ասաց զոհվածի մայրը՝ հշեցնելով, որ Փաշինյանի հայտարարությունից հետո իրենք պահանջում են, որ նա հարցաքննվի և ճիշտ կլինի, որ կալանավորվի, որպեսզի գործին չխոչընդոտի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ