31 05 2022

Ուզում եմ հավատալ, որ ՀՊՏՀ ռեկտորի շենքը լքելու պատճառը մեր այնտեղ գնալը չի եղել․ Ասպրամ Կրպեյան



«Դիմադրության» երթի մասնակիցներն ՀՊՏՀ-ի մոտ էին։ Ընդդիմադիր պատգամավորները մտել էին համալասարնի շենք՝ պարզելու պրոֆեսորադասախոսական կազմի դիրքորոշումը՝ Արցախի հարցում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը հայտնեց, որ ռեկտորը տեղում չի եղել։

«Մենք տեղեկացանք, որ մեր գնալուց մի քանի րոպե առաջ էր դուրս եկել հանդիպման։ Ուզում եմ հավատալ դա չի եղել պատճառը շենքը լքելու, բայց մեզ շատ ջերմ ընդունեցին ՀՊՏՀ-ում։ Դուրս գալիս էլ գործավարը ասաց, որ միանշանակ դեմ է, չի կարող Արցախը երբևէ լինել Ադրբեջանի կազմում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ