30 05 2022

Հասել ենք մի կետի, որ էլ ոչինչ չի կասեցնի մեզ․ Հովհաննես Հարությունյան



 

«Մոտ 4 ժամ մնացի ոստիկանության բաժնում։ Այնքան շատ մարդու էին բերման ենթարկել, որ ոստիկանությունն էլ չէր կարողանում աշխատել։ Մոտ երկուսուկես ժամ ոստիկանները ոչ մի թուղթ չեն լրացրել, նստած սպասում էին հրահանգի՝ մեզ վրա վարչական ա՞կտ են գրելու, թե՞ քրեական են գրելու։ Վերջում հրահանգ եկավ, որ քրեական են գրելու, շատ արագ բոլոր քննիչների ներգրավվածությամբ սկսեցին, մի թղթի վրա երկու հոգով էին գրում, որ հասցնեին»,- ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկվելուց 4 ժամ անց ազատ արձակվելիս ասաց «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության ղեկավար Հովհաննես Հարությունյանը։

«Մենք հասել ենք մի կետի, որ ինչ ուզում են անեն, ոչինչ չի կասեցնի։ Ինձ կալանավորելուց հետո հարյուր հոգի ավելի է դուրս գալու։ Հասկանում են, որ պրոցեսը կասեցնելն անհնարի է դառնում»,- ասաց Հովհաննես Հարությունյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ