30 05 2022

Վաղն առավոտյան ժամը 11։00-ին Ֆրանսիայի հրապարակում հավաքվում ենք, այցելում տարբեր հաստատություններ․ Իշխան Սաղաթելյան



«Վաղվանից շարունակում ենք այցելել պետական հաստատություններ, տարբեր հիմնարկներ, որ հասկանանք՝ ով ինչ դիրքորոշում ունի, պետք է հասկանանք՝ ով է այս փաստաթղթին դեմ ու ինչի՞ համար»։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նա կոչ արեց՝ հավաքվել ՀՀ բոլոր մարզերում մարզպետարանների մոտ ու հստակ պահանջել դիրքորոշում փաստաթղթի մասին․ բոլորը հստակ պիտի ասեն՝ իրենց համար թանկ է իրենց պաշտո՞նը, թե՞ հայրենիքը։

«Վաղն առավոտյան ժամը 11։00-ին Ֆրանսիայի հրապարակում հավաքվում ենք, այցելում տարբեր հաստատություներ, իսկ 19։00 հանրահավաք»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ