Ոստիկանները կոնկրետ խփել են ինձ, Աշոտ Սիմոնյանին, Գեղամ Մանուկյանին։ Ես դրանք իմ աչքով եմ տեսել, վստահ եմ, որ մնացած պատգամավորներին՝ ևս։ Տեսա Արամ Վարդևանյանին, Աղվան Վարդանյանին, Տիգրան Աբրահամյանին։ Շատ հստակ հանձնարարություն են ունեցել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Իշխան Սաղաթելյանը։
«Այդ կարմիրբերետավորները ղեկավարվում են հայտնի օլիգարխների կողմից։ Ակնհայտ է, որ իրենց մեջ կան ոստիկանական համազգեստով հանցագործներ, ովքեր ակնհայտ հանցագործություններով հարձակվում են քաղաքացիների ու պատգամավորների վրա։ Եթե իրենց թվում է մարսելու են՝ սխալվում են», - նշեց Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը