Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում հերթական իշխանական սադրանքն է տեղի ունեցել: Այս ասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հայրենիք» կուակցության անդամ Արսեն Բաբայանը:
«Հերթական իշխանական սադրանքը Ֆրանսիայի հրապարակում
Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում հերթական իշխանական սադրանքն է տեղի ունեցել: Իշխանության ֆինանսավորմամբ ֆեյսբուքում հակապետական քարոզչությամբ աչքի ընկնող մեկն այցելել է Ֆրանսիայի հրապարակ, անցնելով վրանների մոտով հայհոյել է մարդկանց: Այնուհետև սադրանքի հիմնական կեղտոտ նպատակին հասնելու նպատակով միացրել է ֆեյսբուքյան ուղիղ եթերն ու մոտեցել մյուս վրանների քաղաքացիներին, բացահայտ պրովոկացիաներով կրքեր է թեժացրել: Այդ ընթացքում սադրիչին են մոտեցել այն երիտասարդներից մի քանիսը, որոնց սադրիչը հայհոյել էր մինչև ուղիղ եթեր միացնելը:
Տղաները, բնականաբար, եղել են բորբոքված և անհրաժեշտ պատասխան են փորձել հասցնել սադրիչին, սակայն տեղում ծառայություն իրականացնող ոստիկաները նկատելով կազմակերպված սադրանքը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և սադրիչին հեռացրել են Ֆրանսիական հրապարակից:
Բարեբախտաբար որևէ մեկի նկատմամբ բռնություն տեղի չի ունեցել»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը