Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ տիկին Լիդան Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքում խոսք ասելու համար բեմ դուրս եկավ՝ մի թևին Հայաստանի դրոշը, մյուսին՝ Արցախի։
Լիդա մայրիկին հանրահավաքի մասնակիցները դիմավորեցին երկարատև ծափահարություններով։
Նա իր խոսքը սկսեց Հանրապետության օրվա առթիվ շնորհավորանքով։
«Շնորհավորում եմ ամենայն հայոց տոնը, բոլոր տոներից ամենատոնը, որը հայ ժողովրդի փրկության համար էր»,-ասաց Լիդա Մայրիկը։
Զոհվածի մայրն ասաց՝ բառի բուն իմաստով «արտաքին ու ներքին թշնամիների կողմից» վերջին պաերազմում եղել է հայ ժողովրդի ցեղասպանություն, Հայաստանն ունեցել է լավ բանակ, լավ հրամանատրներ ու զինծառայողներ, որոնք մարտիրոսվել են։
«Մենք պետք է այսօր ասենք, մենք չենք զոհվել, մենք կանք։ Տղաներ, մենք կանք ի հեճուկս մեր թշնամիների, դուք չեք պարտվել, տղաներ։ Մոնթեն կա, Վարդանը կա, բոլորը կան, բոլորդ կաք։ Մենք հայրենիք հանձնող տղաներ չենք ունեցել ու չեք ունենալու»,-նայելով երկնքին՝ ասաց որդեկորույս մայրը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը