«Դիմադրություն» շարժման մասնակիցները, որոնք վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ եւ ավտոերթեր են իրականացնում Հայաստանի տարբեր մարզերում, այցելել են Նոյեմբերյանի շրջանի Դեղձավան գյուղ, հանդիպել տեղացիների հետ, ներկայացրել իրենց ծրագրերն ու առաջիկա անելիքները:
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը դիմելով դեղձավանցիներին ասաց. «Պատիվ ունենք ձեր գյուղում լինելու: Ապրիլի 25-ից մեր արժանապատիվ քաղաքացիները սկսեցին իրենց պայքարը հանուն Արցախի եւ մեր հող ու ջրի: Երբ Իջեւանից Երեւան քայլերթով գալիս էինք, շատ բնակավայրերում եղանք, հանդիպեցինք արժանապատիվ, հայրենասեր քաղաքացիների հետ, լսեցինք առաջարկներ, շատ հարցերում մեզ սատար կանգնեցին: Այսօր եկել ենք ձեր համայնք պատմելու եւ ասելու, թե ինչպես ենք պատկերացնում մեր հայրենիքի հետագա ճակատագիրը»
Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարեց, որ այսօր հանրահավաք նախատեսված չէ, վաղ առավոտից կազմակերպելու են անհնազանդության ակցիաներ Երեւանում եւ մարզերում: Իշխան Սաղաթելյանը մայիսի 28-ին հրավիրեց համապետական հանրահավաքի, որին կհաջորդի երթ, իսկ մինչ այդ՝ 16։00-ից, Սարդարապատից տեղի կունենա ավտոերթ դեպի Ֆրանսիայի հրապարակ։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը