Ինչպես արդեն նշել էինք, վաղ առավոտից ՀՀ տարբեր մարզերում «Դիմադրության» շարժումը իրականացնում է ակցիաներ և ավտոերթեր: Վարդենիսում ևս բազմաթիվ քաղաքացիներ խաղաղ անհնազանդության ակցիա էին իրականացնում՝ փակելով ճանապարհ: Ոստիկանները միջամտեցին և մի պահ իրավիճակը լարվեց:
Նշենք նաև, որ Սոթք-Վարդենիս ավտոճանապարհը փակելու համար քիչ առաջ բերման են ենթարկվել Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը եւ Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ, ներկայումս Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը