26 05 2022

Հունիսի 3-ի ԱԺ արտահերթ նիստը վերջնական ջրբաժանն է․․․ Իշխան Սաղաթելյան



Այն ինչ ասում և շարունակ պնդում է Նիկոլ Փաշինյանը և հաճախ իր ասածները հիմնավորելու համար ասում է՝ կա միջազգային հանրության պահանջ։ Միջազգային հանրության կողմից մենք նման հստակ պահանջի ձևակերպում չենք տեսել, դա Ալիևի և Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածության արդյունքում է այդ ամենը տեղի ունեցել։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Մենք հնչեցրել ենք այն նվազագույն կարմիր գծերը , որով պետք է առաջնորդվի ցանկացած հայանպաստ և հայամետ իշխանություն, մեր պատկերացումները հստակ հնչեցրել ենք դրա մասին մի քանի անգամ տարբեր ձևակերպումներով հանդես ենք եկել։ Հիմա հրավիրել ենք ԱԺ արտահերթ նիստ՝ առաջարկելու, որ հայտարության տեքստը ընդունվի խորհրդարանի կողմից, դրանով ուզում ենք փակենք այն խոսակցությունները, որ նրանք ամեն անգամ երկիրը տանում են նոր դավադրության և  փրջուոմ են հասարակությանը մոլորեցնել, որ նման բան չկա։ ԱԺ արտահերթ նիստը վերջանական ջրբաժանն է նաև նրանց համար, ովքեր մի նշույլ կասկածում են, որ օվա չարիքի կառավարությունը փորձում է տանել երկիրը նոր զիջումների»,-ասաց Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ