Զոհված զինծառայողների ծնողները մտել են ԲԴԽ շենք` հանդիպելու ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ։
«Ի վերջո ընդունվեց մեր պահանջը, որ գոնե 30 ծնող ներս մտնի։ Կմիջնորդենք, որ գոնե օպերատորներն էլ ներս մտնեն»,–ասաց զոհված զինծառայողի ծնող, տուժողի իրավահաջորդ Կարին Տոնոյանը։
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատներն այս պահին ԲԴԽ-ի շենքի մոտ են. նրանք պահանջում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունն անցնի դռնբաց։ «Դիմադրություն» շարժման մասնակիցները ԲԴԽ-ի մոտ են` աջակցելու զոհված զինծառայողների ծնողների պահանջին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը