26 05 2022

Սա ցուցում է, որ կայացնեն ապօրինի որոշումներ. պատգամավորը՝ դատավոր Բիշարյանի որոշման մասին



Տարուց ավել է տարբեր դիմումներ և հաղորդումներ են եղել հանցագործության մասին առ այն, որ Նիկոլ Փաշինյանը և մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձիք՝ ըստ դիմումատուների, կատարել են այնպիսի գործողություններ, որի հետևանքով ունեցել ենք այս կորուստները: ԲԴԽ-ի մոտ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: 

«Այդ գործողությունները քրեական օրենսգրքի 289 հոդվածով բնութագրվում են որպես պետական դավաճանություն: Այս ժամանակահատվածում այդ դիմումները բազմաթիվ մարմիններում մերժվել են: Դատարանում դատական նիստը երեկ նախագահությամբ դատավոր Կարեն Բիշարյանի, ընդհատվեց մի միջադեպի պատճառով, որի հետևանքը եղավ այն, որ դատավոր Բիշարյանը վերադարձավ և հայտարարեց, որ այսուհետ Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան պաշտոնատար մի շարք անձանց նկատմամաբ առերևույթ պետական դավաճանության հաղորդման հիմքով քրեական գործ հարուցելու դատաքննությունը պետք է իրականացնի փակ: Սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի ցուցում, որ հերթական անգամ փակուղի տանեն այս գործը և կայացնեն ապօրինի որոշումներ»:

Ավելին՝ տեսանյութով: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ